Միլո Ջուկանովիչը, որը 1991 թվականից մի քանի անգամ զբաղեցրել Է Չեռնոգորիայի վարչապետի, նախագահի պաշտոնները, ինչպես նաեւ գլխավորում Է կառավարող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը, վերստին կդառնա պետության ղեկավար:
Ջուկանովիչը հերթական անգամ կգլխավորի Չեռնոգորիան՝ խոստանալով նրա անդամակցումը ԵՄ-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 15-ին հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններում քաղաքական գործիչը հավաքել Է ձայների կեսից ավելին եւ, նախնական տվյալներով, հաղթանակ տարել արդեն առաջին փուլում: Ջուկանովիչը հինգ անգամ՝ 1991-1998, 2003-2006, 2008-2010, 2012-2016 թվականներին զբաղեցրել Է վարչապետի պաշտոնը, ինչպես նաեւ երկրի նախագահն Է եղել 1998-2002 թվականներին:
Չսպասելով Պետական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալներին, նա արդեն հայտարարել Է իր հաղթանակի մասին: Նախագահական մրցավազքում Ջուկանովիչի առաջատարության ասին վկայում են մոնիթորինգային գործակալությունները:
Մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 97,7 տոկոսի տվյալների ամփոփումից հետո քաղաքական գործիչը հավաքում Է ձայների 53,9 տոկոսը, երկրորդ տեղում ընդդիմադիր թեկնածու Մլադեն Բոյանիչն Է 33,4 տոկոս արդյունքով, երրորդ տեղում Է Դրագինյա Վուկսանովիչը, որը հավաքել Է ընտրողների ձայների 8,1 տոկոսը: Համանման տվյալներ Է ներկայացրել Ժողովրդավարական անցման կենտրոնը, որը գործում Է Գերմանիայի դեսպանության ֆինանսական աջակցությամբ:
Պետական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալները կհայտարարվեն մի քանի օրվա ընթացքում: Հանձնաժողովի տեղեկությունների համաձայն՝ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 63,26 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: