Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ապրիլի 24–ի հետ կապված հայտարարություն է տարածել։
Թուրքիան դեռ չի առերեսվել մարդկության դեմ հանցանք համարվող Հայոց ցեղասպանության հետ. Կարո Փայլան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարո Փայլանի հայտարարության մեջ նշել է, որ ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է։ «Մեծ Եղեռնից անցել է 103 տարի, սակայն այս հողերում տեղի ունեցած եւ մարդկության դեմ հանցանք համարվող Հայոց ցեղասպանության հետ Թուրքիան դեռ չի առարեսվել։
Երբ դրա հետ չառերեսվեցին, առանց պատժի նոր հանցանքներ տեղի ունեցան այս հողերում։ Քանի որ առանց պատժի մնացած հանցանքը նորանոր հանցանքների պատճառ է դառնում։
Այնպես է, որ Ցեղասպանության հետ առերեսումը իրականության հետ առերեսում է, որից կօգտվի հասարակության մեջ խաղաղությունը։
Եկեք միասին այս ժխտողականության դեմն առնենք։ Այս հողերի կորուստների ու մեր անհետ կորած հարազատների համար միասին սգանք։ Եթե վերքը չփակենք էլ, գոնե միասին սգանք»,–news.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կարո Փայլանը։