ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 26-ին գործնականում միաձայն հավանություն Է տվել այն օրինագծին, որը պատժամիջոցների սահմանում Է նախատեսում իրանցի պաշտոնատար անձանց նկատմամբ երկրում մարդու իրավունքների խախտման պատճառով:
ԱՄՆ-ի Կոնգրեսում հավանություն են տվել Իրանի դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագծին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է օրենսդիր մարմնի ստորին պալատի արտաքին գործերի կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
Նախաձեռնությանը հավանություն Է տվել 410 կոնգրեսական, երկուսը դեմ են արտահայտվել: Այն, մասնավորապես, «նախատեսում Է պատժամիջոցներ սահմանել իրանցի այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են» ԱՄՆ-ի քաղաքացիների «անօրինական, քաղաքականապես պատճառաբանված բանտարկման համար», նշել են կոմիտեում: