Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հայտարարություններ էին տարածել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ:

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս երեքից միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր ազնվություն ու քաջություն ունեցել ողբերգական իրադարձություններն անվանել իրենց անունով`Ցեղասպանություն: Նախագահ Թրամպը խուսափել էր օգտագործել ցեղասպանություն եզրույթը, իսկ Էրդողանը, ինչպես և սպասվում էր, ժխտողական հայտարարություն էր տարածել...

Նախագահ Մակրոնը ապրիլի 24-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին հղած նամակում հայտարարել է. «Ձեր կողքին մենք հիշում ենք 1915 թ. ապրիլի 24-ը և 600 հայ մտավորականների սպանդը Կոնստանդնուպոլիսում, որը վկայում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբը: Մենք երբեք չենք մոռանա սպանված այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք իրենց վախճանը գտան աքսորի ճանապարհներին՝ սովից, ցրտից և հյուծվածությունից.... Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հետ միասին Ֆրանսիան դեռևս 1915 թ. մայիսի 25-ին այդ ջարդերը որակել էր որպես մարդկության և քաղաքակրթության դեմ ոճիր: 1915 թ. սեպտեմբերին ֆրանսիական նավատորմը, կրակի տակ, կարողացավ փրկել Մուսա լեռան 4000 փախստականների»: Իր ցավակցական նամակում Ֆրանսիայի նախագահը հայերի զանգվածային սպանությունները մի քանի անգամ ճշտորեն սահմանել է որպես ցեղասպանություն:

Մյուս կողմից, նախագահ Դոնալդ Թրամփը, կրկնեց անցյալ տարվա հայտարարությունը՝ խուսափելով ցեղասպանություն եզրույթից և օգտագործելով «Մեծ եղեռն» բառերը, որոնք անիմաստ են ամերիկացիների մեծամասնության համար: «Մեծ եղեռնը» (Մեծ ոճրագործություն) այլ բառերի հետ միասին օգտագործվել է հայերի կողմից մինչև 1940-ական թվականներին Լեհաստանի հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից ցեղասպանություն բառի ստեղծումը: Եթե «Մեծ եղեռնը» պարզապես հայերի դեմ թուրքերի վայրագությունների նկարագրությունն է, ցեղասպանությունը միջազգային իրավունքի տերմինաբանություն է՝ համաձայն 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիայի: Թրամփը օգտագործեց «Մեծ եղեռն» բառերը, որպեսզի պարզապես խուսափի ցեղասպանություն եզրույթից՝ թուրքական կառավարությանը հանգստացնելու համար: Ամոթալի է, որ ոչ ավանդական ղեկավար Թրամփը, որը հպարտանում է իր անսովոր դիրքորոշմամբ բազմաթիվ ազգային և միջազգային հարցերում, պետք է հետևի իր նախորդների խուսափողական ավանդույթին և համընթաց գնա Անկարայի ժխտողականների հետ...

 Ապրիլի 24-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, ի պատասխան լրագրողի հարցի, հաստատեց, որ նախագահ Թրամփը պարզապես պատճենել էր իր նախորդների լեզուն: Սանդերսն ասաց. «Նախագահի ստորագրած բանաձևը համահունչ էր նախորդ վարչակազմերի բանաձևերի հետ»:

Նախագահ Թրամփը, կիրառելով խոսքի վարժանքեր, Հայոց ցեղասպանությունը հիշատակեց որպես «վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը», «1915-ի սարսափելի իրադարձություններ» և «անցյալի ցավոտ տարրեր»: Թրամփի խորհրդականները վատ ծառայություն են մատուցել նրան, խորհուրդ տալով ցեղասպանություն եզրույթը փոխարինել «Մեծ եղեռն»-ով: Ամերիկահայ քաղաքացիներին սիրաշահելու փոխարեն, այդ տերմինաբանությունը ավելի է հակադրում նրանց: Եթե Թրամփը ճիշտ բառն օգտագործելու խիզախություն չունի, նա չպետք է ընդհանրապես որևէ հայտարարություն հրապարակի ապրիլի 24-ին: Նախկինում նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագրում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1981 թ. ապրիլի 22-ին: Բացի այդ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 1975 և 1984 թվականներին երկու բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, իսկ ԱՄՆ կառավարությունը 1951 թվականին զեկույց է ներկայացրել Համաշխարհային դատարան՝ նշելով Հայոց ցեղասպանությունը: Հետևաբար, Հայոց ցեղասպանությունը բազմիցս ճանաչվել է Միացյալ Նահանգների կառավարության կողմից: Թրամփին մնում էր միայն վերահաստատել Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ պատմական արձանագրությունը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտեց նախագահ Թրամփի «ձախողումը՝ ներկայացնելու Հայոց ցեղասպանության ազնիվ հիշատակումը...  Թրամփի «Առաջինը Թուրքիան» մոտեցումը ամրացնում է Էրդողանի՝ ԱՄՆ-ի քաղաքականության սեղմումը՝ հայերի, հույների, ասորիների և այլ քրիստոնյաների ցեղասպանության վերաբերյալ»: Բացի այդ, Ամերիկայի հայկական համագումարը Թրամփի ապրիլի 24-ի հայտարարությունը բնութագրեց որպես «բաց թողնված հնարավորություն՝ աներկբայորեն վերահաստատելու Հայոց ցեղասպանությունը»:

Զարմանալի չէ, որ Թուրքիայի արտգործնախարարությունը մամուլի հաղորդագրություն  հրապարակեց  2018 թ. ապրիլի 25-ին՝ նախագահ Թրամփի ապրիլի 24-ի հայտարարությանը հակազդելու նպատակով. «Մենք մերժում ենք պատմության ոչ ճիշտ և սուբյեկտիվ մեկնաբանությունները, որոնք տեղ են գտել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակվել է 2018 թ. ապրիլի 24-ին՝ 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ: Մեր ակնկալիքն է ԱՄՆ վարչակազմից՝ այդ ժամանակահատվածի արդար գնահատում, որի ընթացքում չափազանց տուժել են Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդները»:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, մի քանի լուրջ փաստացի ​​սխալներ է պարունակում.

1) Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «500 հազար մահմեդականների» մահը այն հավասարեցնում է 1,5 միլիոն անմեղ հայ տղամարդկանց, կանանց և երեխաների սպանդի հետ: Ցեղասպանության զոհերն ու պատերազմի կորուստները նույն բանը չեն:

2) Այն կրկնում է նույն սուտը, որ թուրքական կառավարությունը բացել է իր արխիվները հետազոտողների առջև և առաջարկել է ստեղծել «միասնական պատմական հանձնաժողով»: Իրականում, թուրքական իշխանությունները մաքրել են Օսմանյան արխիվները մերկացնող փաստաթղթերից, իսկ «միասնական պատմական հանձնաժողով»ը պարզապես խաղ է հետաձգելու Թուրքիայի մեղավորության ընդունումը:

3) Պարծենում է Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից 2018 թ. ապրիլի 24-ին Ստամբուլի Հայոց պատրիարքարանի հղած ուղերձով՝ «Առաջին աշխարհամարտի տարիներին իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերի» հիշատակությամբ: Մենք պետք է հիշենք, որ Հայոց ցեղասպանությունը կապ չունի Առաջին համաշխարհային պատերազմի հետ, ինչպես որ Հոլոքոստի վեց միլիոն հրեա զոհերը Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհեր չեն եղել:

Հուսով ենք, որ Էրդողանն ու Թրամփը քաջություն կունենան հայերի զանգվածային սպանություններն անվանելու իրենց իսկական անունով՝ Ցեղասպանություն: Ֆրանսիայի նախագահ Մակրոնն արել է դա, նույնը պետք է անեն Էրդողանն ու Թրամփը...

Հարութ Սասունյան       

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search