Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է արցախցի նկարչի անհատական ցուցահանդեսը (լուսանկարներ)

Արցախի նկարիչների միավորման նախաձեռնությամբ Ստեփանակերտի պատկերասրահում կայացել է արցախցի նկարիչ Ալեքսանդր Աթայանի անհատական աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված իր ծննդյան 65-ամյակին:

Ստեփանակերտում կայացել է արցախցի նկարչի անհատական ցուցահանդեսը (լուսանկարներ)

Ստեփանակերտում  կայացել   է   արցախցի  նկարչի    անհատական  ցուցահանդեսը (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում   Ալեքսանդր    Աթայանն   ասել  է,   որ  իր  ցուցահանդեսում   ներկայացված  է 36   աշխատանք:

Նրա  խոսքով՝   ինքը  նկարել   սկսել  է դեռևս մանկուց՝  երազելով  դառնալ  անվանի  նկարիչ:

«Հիմնականում  նկարում  եմ  կոմպոզիցիոն  աշխատանքներ,  դիմանկարներ  և   բնանկարներ: 1977  թվականին «Արցախն  արթնանում  է»    թեմայով  ներկայացրել  եմ     կոմպոզիցիոն  աշխատանք. այն    այժմ    գտնվում  է  Երևանի  ազգային   պատկերասրահի   ֆոնդում»,-ասել է  նկարիչը  և  ավելացրել, որ   առաջիկայում  մտադրություն  ունի     նկարել   Ստեփանակերտի   փողոցներն  ու  շենքերը:

Հակոբ  Գյուրջյանի  անվան  ինստիտուտի   ռեկտոր  Յուրի  Հովհաննիսյանը,  խոսելով   իր  գործընկերոջ    կողմից  ներկայացված  աշխատանքների  մասին,  ասել  է, որ հեղինակն  իր  բազմապիսի  ներկապնակով ստեղծել է գունեղ նկարներ: Նրա ստեղծագործություն-ներում առկա է  հայկական  կոլորիտը,մարդկային զգացողություններն  ու    ապրումները:

 

Իսկ  Արցախցի նկարիչ Լավրենտ Ղալայանն էլ   Ա. Աթայանին  բնութագրել  է որպես   Արցախի  մոնումենտալ  նկարիչ:

Նա  ասել  է, որ   Ա.  Աթայանը   եղել   է իր  առաջին  սաներից  մեկը, ով   տարբերվել  է  իր   անհատականությամբ, ակտիվությամբ, ջանասիրությամբ   և  նկարչության  հանդեպ    տածած  սիրով:

Լ. Ղալայանն   ավելացրել է նաև, որ     Ա.  Աթայանը   դասախոսելով  Արցախի  պետական  համալսարանում՝   արվեստագետն  իր    ունեցած   գիտելիքներն  ու   փորձը   փոխանցում  է   մատաղ  սերնդին՝  ներկայացնելով  նկարչության   իր   ուրույն    և  անհատական  աշխարհը: 

Ցուցահանդեսին    ներկա  նկարիչները, ԱրՊՀ   դասախոսները, արվեստասեր հասարակայնությունը  և  այլք   շրջել  են    պատկերասրահով  և   դիտել  Ա.  Աթայանի   աշխատանքները: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search