Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն արժանի նվաճում է համարում Հայաստանի երկու ոսկե մեդալները Եվրոպայի առաջնությունում:
Երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալը գերազանց հաջողություն է․ Լևոն Ջուլֆալակյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Իրականում Եվրոպայի առաջնությունում մեր մարզիների նվաճած արդյունք` երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալը գերազանց հաջողություն է: Հայաստանի հավաքականն արժանի էր այդ ոսկե մեդալներին: Տղաները լավ հանդես եկան, առավել ևս, որ ունեինք երիտասարդ ըմբիշներ, ովքեր անփորձ էին: Մի քիչ դժգոհ եմ Կարապետ Չալյանի ելույթներից», 1in.am-փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր մարզիչը:
Վերջինիս խոսքով` առաջնությունում լուրջ մրցավարական խախտումներ կային: Ջուլֆալակյանը գոհունակություն հայտնեց, որ ըմբշամարտ վերադարձվեց չորեքթաթ դրությունը, բայց մրցավարներին կրկին շատ մեծ հնարավորություն է տրված: