Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 12-ին ընդունել է Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ Պատվելի Կրիկոր Յումուշակյանի գլխավորությամբ:
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Ա. Հարությունյանը ողջունել է ավստրալահայ պատվիրակության և Պատվելի Կրիկոր Յումուշակյանի՝ դեպի Արցախ ուխտագնացություն կատարելու քայլը՝ նշելով, որ բացի հայրենիքը տեսնելու կարևորությունից, այցը նաև լավ հնարավորություն է Հայաստանում և Արցախում գտնվող քրիստոնեական բացառիկ հուշարձաններին ծանոթանալու համար: Պետնախարարն իր երախտագիտությունն է հայտնել մարտ ամսին իր այցի ժամանակ ավստրալահայ գաղութի կողմից բարձր մակարդակով ընդունելության արժանանալու համար՝ ընդգծելով, որ չնայած աշխարհագրական առումով հեռավորությանը, ինքն ամենուրեք նկատել է հայրենիքի նկատմամբ ջերմ վերաբերմունք և նվիրվածություն: Ներկաների խնդրանքով Ա. Հարությունյանը ներկայացրել է Արցախի տնտեսական հնարավորություններն ու վերջին տարիներին գրանցված ցուցանիշները, ինչպես նաև պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին: