Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելի միջեւ Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանի իրադրությունը եւ առեւտրատնտեսական հարաբերությունները:
Վրաստանի վարչապետը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը քննարկել են երկկողմ հարաբերությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հայտնել Է Վրաստանի կառավարության վարչակազմը: «Կողմերը քննարկեցին Վրաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, այդ թվում՝ առեւտրատնտեսական ուղղությունը եւ մշակութային ու կրթակական ոլորտներում համագործակցության ակտիվացումը»,- ասված Է հայտարարության մեջ, որը տարածել Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Կողմերը արծարծել են նաեւ ՆԱՏՕ-ի՝ Բրյուսելում կայանալիք առաջիկա գագաթնաժողովը եւ նշել Վրաստանի հեռանկարը եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին: «ԱՄՆ-ը պաշտպանում Է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումը եւ դաշնակիցների հետ միասին գագաթնաժողովում կհաստատի երկրի հաջողությունն այդ ճանապարհին»,- նշվում Է հայտարարության մեջ: Վրաստանի կառավարական պատվիրակության այցը ԱՄՆ կշարունակվի մինչեւ մայիսի 23-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: