Artsakhpress

Հասարակական

Վստահելի և օպերատիվ. «Արցախպրես»-ին շնորհավորում են քաղաքական գործիչները

«Արցախպրես» հայկական լրատվական գործակալությունն այսօր՝ մայիսի 23-ին, նշում է իր հիմնադրման 4-ամյակը:

Վստահելի և օպերատիվ. «Արցախպրես»-ին շնորհավորում են քաղաքական գործիչները

Վստահելի և օպերատիվ. «Արցախպրես»-ին շնորհավորում են քաղաքական գործիչները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լրատվամիջոցի գործունեության մասին իրենց տեսակետներն են արտահայտել ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը:

Վահրամ Բալայան. Անկախության ժամանակահատվածում մեր լրատվադաշտը նոր որակ ձեռք բերեց, սկսեց իրական դառնալ բազմակարծությունը, և այդ գործընթացում իր դերն ունեցավ «Արցախպրես» լրատվական գործակալությունը: Լրատվամիջոցը մշտապես կանգնած է նորությունների կիզակետում: «Արցախպրես»-ը հանրությանը ներկայացնում է այն ամենը, ինչ կատարվում է Արցախում և արտերկրում:

Ցանկալի է, որ գործակալությունը օրախնդիր հարցերին ավելի շատ անդրադառնա, որովհետև հանրությունը հետևում է այս լրատվամիջոցին և ստույգ իմանում ամեն ինչ:

Օպերատիվության տեսանկյունից կասեմ, որ գործակալությունը լուրերն ու փաստերը ներկայացնում է ժամանակին, առանց կողմնակալ մոտեցումների: Լավ կլինի նաև, որ կայքում ավելի շատ լինեն վերլուծական նյութեր:

Դավիթ Բաբայան. «Արցախպրես»-ը՝ որպես լրատվական գործակալություն, այս տարիների ընթացքում կայացել է: Այն, իրավամբ, ինչպես Արցախում, Հայաստանում, այնպես էլ արտերկրում, կարելի է համարել Արցախի մասին հաղորդվող հավաստի տեղեկությունների աղբյուր:

Կարծում եմ՝ այն նոր ոճ ու շունչ է հաղորդում Արցախի լրատվադաշտին: «Արցախպրես»-ը կարողանում է պահպանել օպերատիվությունը և անկողմնակալ լինելը: Հուսով ենք, որ 4-ամյա լրատվամիջոցը, նույն սկզբունքներով առաջնորդվելով, կկարողանա շարունակել իր առաքելությունը:

Լավ կլիներ, որ «Արցախպրես»-ն ունենար սեփական թղթակիցներ նաև Հայաստանում և արտերկրում:

Երբեմն նաև «Արցախպրես»-ի թղթակիցները կարողանան ուղիղ եթեր ապահովել տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Նարինե Աղաբալյան. Չնայած երիտասարդ տարիքին՝ «Արցախպրես»-ը վստահ քայլերով շարժվում է առաջ և արդեն իր ուրույն տեղն ունի արցախյան լրատվադաշտում: Կարծում եմ՝ տարիների ընթացքում կավելանան լրատվամիջոցի փորձն ու հռչակը: Իսկ լրատվականի համար ամենաառաջին որակը՝ օպերատիվությունը, արդեն հասցրել եք ամրապնդել՝ «Արցախպրես»-ը դարձնելով ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի ու Սփյուռքի իրադարձությունները ներկայացնող միասնական հարթակ: Բարի ընթացք եմ մաղթում ողջ խմբագրակազմին և ցանկանում, որ Արցախպրեսի լրահոսը միշտ հագեցած լինի բարի լուրերով:

Սերգեյ Շահվերդյան. Կարծում եմ՝ գործունեության 4 տարիների ընթացքում «Արցախպրես»-ին հաջողվել է արժանանալ հանրության վստահությանը: Եվ սա, առաջին հերթին, արդյունք է մատուցվող արժանահավատ տեղեկության և օպերատիվության:

Կարևոր է նաև, որ «Արցախպրեսը»՝ որպես անկախ լրատվամիջոց, հանդիսանում է տեղեկատվության առաջնային աղբյուր ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցների համար: Այն դեռ ճանապարհ ունի անցնելու մրցակիցների մեջ կայուն տեղ զբաղեցնելու, արտերկրում վստահելի տեղեկատվական աղբյուր դառնալու, բազմակարծություն ապահովող հարթակի վերածվելու համար: Հաշվի առնելով «հոբեյլարի տարիքը»՝ կարծում եմ՝ այդ ամենը դեռ առջևում է:

Շնորհավորում եմ «Արցախպրես»-ի անձնակազմին, շնորհակալություն հայտնում սերտ համագործակցության համար և հաջողություններ մաղթում՝ ապագայի համար ակնկալելով նաև վերլուծական լրատվություն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search