Ղազախստանի Պավլոդար քաղաքում ընթացող բաց մրցաշարում խաղացվել է արդեն 3 տուր:
Զավեն Անդրիասյանը և Վահե Բաղդասարյանն առաջինների խմբում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Ղազախստանի Պավլոդար քաղաքում ընթացող բաց մրցաշարում խաղացվել է արդեն 3 տուր: Ստուգատեսում Հայաստանը ներկայացնում են երևանցի շախմատիստներ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը և միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը:
Մեր երկու շախմատիստներն էլ խաղացված 3 տուրից հետո ունեն նույնքան միավոր և գտնվում են առաջատարների խմբում: