ԵՄ երկրների ղեկավարները համաձայնության են եկել փախստականների ընդունման ընդհանուր քաղաքականության շուրջ:
ԵՄ ղեկավարները համաձայնության են եկել փախստականների հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հունիսի 29-ի առավոտյան Twitter-ում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդում է News.am-ը:
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելն ընդգծել է, որ ԵՄ առաջնորդները «բեկումնային» համաձայնության են եկել ամբողջ գիշեր նիստ անցկացնելուց հետո:
Dpa գործակալության՝ դիվանագիտական շրջանակներում աղբյուրների համաձայն՝ ծովով տեղափոխվելուց հետո փրկված փախստականների ընդունման ճամբարներ կստեղծվեն Եվրամիության այն անդամ երկրներում, որոնք դրան կհամաձայնեն: Այս ճամբարներից միգրանտները նույնպես կբաշխվեն Եվրամիության այն երկրներով, որոնք պատրաստ են կամավոր կերպով ընդունել նրանց:
Բացի այդ, Եվրամիությունը մտադիր է փախստականների ճամբար ստեղծել հյուսիսաֆրիկյան երկրներից մեկում՝ Միջերկրական ծով տեղափոխվող մարդկանց հոսքը կրճատելու համար: Հստակ չէ, թե որ երկրներն են պատրաստ են փախստականներ ընդունել եւ ճամբարներ կառուցել: