Իտալիան մեղադրել է Թուրքիային՝ փախստականների հոսքը կանխելու հանձնառությունը չկատարելու մեջ
Իտալիան մեղադրել է Թուրքիային՝ փախստականների հոսքը կանխելու հանձնառությունը չկատարելու մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իտալացի նախարարի խոսքով՝ 2018թ․ տարեսկզբից մինչ օրս Թուրքիայից Իտալիա է գաղթել 1200 փախստական, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:
«Տարեսկզբից մինչև հիմա ծովային ճանապարհով Թուրքիայից 1200 փախստական է ներգաղթել։ Եվրամիությունը անօրինական գաղթը վերահսկելու նպատակով Թուրքիային 6 մլրդ եվրո աջակցություն է տրամադրել։ Այստեղ ինչ-որ բան այն չէ։ Արդյո՞ք որոշները թերանում են իրենց պարտականությունները կատարելու հարցում», - ասել է Սալվինին։
Հիշեցնենք, որ 2016թ․ Թուրքիայի և Եվրամիության միջև ստորագրված պայմանագրով Թուրքիան պարտավորվել է կանխել սիրիացի փախստականների անօրինական արտագաղթը դեպի եվրոպական երկրներ։