Artsakhpress

Հասարակական

Արցախի պետական համալսարանում անց է կացվել արիության դաս

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Արցախի պետական համալսարանում անց է կացվել արիության դաս՝ նվիրված ԱՀ անկախության հռչակման 27-րդ տարեդարձին:

Արցախի պետական համալսարանում անց է կացվել արիության դաս

Արցախի  պետական  համալսարանում  անց  է կացվել արիության դաս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏսեպտեմբերի 3ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    ԱՀ Ազգային   ժողովի    նախագահ  Աշոտ  Ղուլյանը,   ԱՀ  կրթության,  գիտության և սպորտի նախարար Նարինե   Աղաբալյանը,    ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը և համալսարանականներ  մինչ միջոցառման սկսվելը   ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում ԱրՊՀ-ի զոհված ուսանողների հիշատակը  հավերժացնող հուշաքարին:
Բացման խոսքով միջոցառմանը հանդես է եկել ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը:  Նա, ողջունելով   ու շնորհավորելով   ներկաներին, նշել   է, որ արդեն բարի ավանդույթ է ձևավորվել, ԱՀ  ակախության    տոնին  նվիրված՝  կրթական հաստատություններում կազմակերպել արիության  դասեր:
Բուհի   ռեկտորը  ուսանողությանը   հորդորել  է   ուսման   բնագավառում   լինել   գիտելիքահեն, մրցունակ  և   ակտիվ:
Այս  տարի   ևս  ԱրՊՀ  ուսանողների  համար    արիության  դասը  վարել  է   ԱՀ  ԱԺ   նախագահ  Աշոտ  Ղուլյանը:
Նա   շնորհավորել  է  մայր   բուհի  ուսանողության  շարքերը համալրած  առաջին  կուրսեցիներին՝   մաղթելով  նրանց   ուսման  մեջ   մեծ   նվաճումներ:
Ա.  Ղուլյանն   ասել  է, որ   ԱՀ  իշխանությունները    լուրջ   ուշադրություն  են   դարձնում     բուհի   գործունեությանն  ու  զարգացմանը: Այսօր     վերակառուցվում  է    համալսարանի    գլխավոր    մասնաշենքի   մի  հատվածը, որն  իր  հարմարություններով    համապատասխանելու  է  միջազգային   չափանիշներին. այն  հնարավորություն  է  տալու լավագույն    պայմաններ  ապահովել  ուսանողների՝  գիտելիքների    ձեռքբերման  գործում:
Դիմելով   ուսանողությանը՝   Ա. Ղուլյանը  մասնավորապես    ասել  է.    «Այսօր    մենք  ունենք    լուսավոր  գաղափարներով, նպատակասլաց      ուսանողություն: Դուք  պետք   է    անընդհատ  աշխատեք, ձեր  թանկ   ժամանակն  օգտագործեք  միայն  գիտելիքներ   ձեռք  բերելու  համար, որպեսզի  մենք  հետագայում  ունենանք    կայուն    գիտելիքներ  ունեցող  մասնագետներ՝ պատրաստ     լծվելու   երկրի   շենացման  ու  բարգավաճման  գործին:
Թանկ  գնով   ձեռք  բերված  մեր անակախությունը  դուք   պիտի   պահեք  ու  փոխանցեք   գալիք   սերունդներին: Մեզ  անհրաժեշտ  են  հայրենասեր, գիտելիքներով    զինված, պատրաստակամ  սերունդ, որն  ի  զորու  կլինի  դիմակայել   մեզ  սպառնացող  բոլոր   մարտահրավերներին»:
ԱՀ  ԿԳՍ  նախարար   Նարինե   Աղաբալյանը  ևս   շնորհավորելով  ուսանողներին  և  դասախոսներին՝   մաղթել  է   նրանց   միշտ  լինել  ակտիվ  ու գործունյա:
Նախարարը ուսանողներին   ասել է,  որ   կարևորը      է  ոչ  թե   դիպլոմ  ստանալն  է, այլ  դառնալ  գործին  գիտակ   լավ  մասնագետներ. միայն լավ  մասնագետները   կարող  են     աշխատել ու   շենացնել  երկիրը: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search