Artsakhpress

Տնտեսական

Արցախում ապրանքների թանկացումները գրանցվել են հիմնականում խոշոր առևտրի կետերում

Ամանորի նախօրեին սովորաբար ավելի հաճախակի ենք մոնիթորինգներ անցկացնում՝ մեր վերահսկողության ներքո գտնվող Ստեփանակերտի շուրջ 30 խոշոր և միջին առևտրի կետերում:

Արցախում ապրանքների թանկացումները գրանցվել են հիմնականում խոշոր առևտրի կետերում

Արցախում ապրանքների թանկացումները գրանցվել են հիմնականում խոշոր առևտրի կետերում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը՝ հավելելով, որ վերջին օրերին դոլլարի փոխարժեքի բարձրացման հետևանքով արձանագրված գնաճի պայմաններում նախկին մեկ շաբաթի փոխարեն՝ այս տարի դիտանցումներն անցկացնում են երկու օրը մեկ պարբերականությամբ:

 Անդրադառնալով վերջին օրերին անցկացված մոնիթորինգի արդյունքներին՝ ոլորտի պատասխանատուն նշեց, որ այն առևտրային օբյեկտները, որոնք ավելի մեծ քանակությամբ հաճախորդ- սպառողներ ունեն, մինչև դոլլարի փոխարժեքի բարձրացումն ավելի էժան գնային քաղաքականություն էին որդեգրել:

«Իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ բարձր գնաճը արձանագրվել է մասնավորապես Ստեփանակերտի բոլոր այն խոշոր առևտրային խանութներում, որոնք առավել հաճախակի են ապրանքներ ներմուծում Հայաստանից: Իսկ միջին կամ փոքր ծավալի առևտրաշրջանառություն իրականացնող խանութներում, որոնք ապրանքատեսակները ձեռք էին բերել այն ժամանակ, երբ դոլլարի փոխարժեքը դեռ բարձր չէր, ապրանքների գները նույնն էին մնացել: Այդ պատճառով հանրության շրջանում այն տպավորությունն է ստեղծվել, որ ապրանքային շուկայում համատարած թանկացումներ են սկսվել: Սակայն իրականում, ներկայումս մայրաքաղաքում կան խանութներ, որոնք նախկինի՝ համեմատ ավելի էժան գներ ունեն»,-մանրամասնեց Ս. Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ դոլլարի փոխարժեքի նվազման և կայունանալու դեպքում, այն ապրանքատեսակների գները, որոնք բարձրացել են արտարժույթի տատանումների պատճառով, կիջնեն:

Անդրադառնալով հարցին, որ վերջին օրերի որոշ վաճառակետերում սահմանափակ քանակությամբ էին վաճառում առաջին անհրաժեշտության մի քանի ապրանքատեսակներ, ՀԾՏՄ կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետը հաստատեց, որ իրենց դիտանցումների արդյունքում նման դեպքեր, իրոք, արձանագրվել են: Դրանք բացառապես պայմանավորված են դոլլարի փոխարժեքի բարձրացումից հետո ապրանքների թանկացմամբ, և, Ս. Գրիգորյանի կարծիքով, բնակչությանը ավելի թանկ վճարումներից զերծ պահելու համար տնտեսավարող սուբյեկտները ստիպված որոշակի սահմանափակումներ էին մտցրել:

«Ներկայումս դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ իջնում է, և նոր թանկացումների վտանգ չի կարող լինել»,- պարզաբանեց Ս. Գրիգորյանը՝ նշելով, որ ամանորի նախաշեմին, մեծ պահանջարկով պայմանավորված, ապրանքային շուկայում չի բացառվում որոշակի գնաճի հնարավորությունը, սակայն, վերջին օրերին արձանագրված թանկացումները կվերանայվեն, քանի որ այն պայմանավորված է եղել միայն արտարժույթի տատանումներով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search