Artsakhpress

Տնտեսական

«Ֆորեստ» ՍՊ ընկերությունը ընթացիկ տարում նախատեսում է Արցախում բրդի վերամշակման ծավալները հասցնել 150-200 տոննայի

Բրդի մշակմամբ և բրդյա թելերի արտադրությամբ զբաղվող «Ֆորեստ» ՍՊ ընկերությունն աշխատանքները սկսել է 2013 թվականի սեպտեմբերից, իր գործունեության տեսակով առայժմ միակն է Արցախում:

«Ֆորեստ» ՍՊ ընկերությունը ընթացիկ տարում նախատեսում է Արցախում բրդի վերամշակման ծավալները հասցնել 150-200 տոննայի

«Ֆորեստ»  ՍՊ ընկերությունը ընթացիկ  տարում նախատեսում է Արցախում բրդի  վերամշակման ծավալները հասցնել  150-200 տոննայի

Բրդի մշակմամբ և բրդյա թելերի արտադրությամբ զբաղվող «Ֆորեստ»  ՍՊ ընկերությունն աշխատանքները սկսել է 2013 թվականի սեպտեմբերից, իր գործունեության տեսակով առայժմ միակն է Արցախում: Նախորդ տարվա ընթացքում գործարանն ընդունել և մշակել է 30 տոննա բուրդ, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է այդ թիվը հասցնել 150-200 տոննայի:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց  ընկերության տնօրեն Ինարա Պետրոսյանը` հավելելով, որ վերամշակված 25 տոննա բրդից անցյալ տարի 9,5 տոննա թել է ստացվել, որից կարողացել են իրացնել 8 տոննան: Ի. Պետրոսյանի խոսքով, անմշակ բուրդն ընդունում են ոչ միայն Արցախից, այլև ներկրում են ՀՀ Սյունիքի մարզից և Թուրքմենստանից:

«Առայժմ ընկերության կողմից բրդի ընդունման ծավալների սահմանափակում չի եղել: Կախված բրդի մաքրությունից, հնությունից և երկարությունից բրդի ընդունման արժեքը 1 կգ-ի դիմաց կազմում է 300- 400 դրամ»,-ասաց «Ֆորեստ» ընկերության ղեկավարը` նշելով, որ պատրաստի արտադրանքի հիմնական պատվիրատուն «Ղարաբաղ կարպետ» գորգագործական ընկերությունն  է:

Ի. Պետրոսյանի հաղորդմամբ ներկայումս պատրաստվում են ընդլայնել իրացման շուկան և աշխարհագրությունը, որի շուրջ նախնական պայմանավորվածություններ ունեն ՀՀ և Ռուսաստանի Դաշնության համապատասխան ընկերությունների հետ: Ընկերության արտադրանքի իրացման  շուկայի ընդլայնումը կնպաստի նաև բրդի ընդունման ծավալների ավելացմանը: Ներկայումս բրդի մշակման և թելերի արտադրության գործարանում աշխատում են 20 մարդ՝  ամսական 76-120 հազար դրամ միջին աշխատավարձով: Սակայն տնօրենը նշեց, որ մասնագետների խնդիր ունեն, որի պակասը առայժմ լրացնում են ՀՀ և արտասահմանյան համապատասխան մասնագետների խորհրդատվությունների միջոցով:

«Առաջիկայում նախատեսում ենք նաև բրդի ընդունումը կազմակերպել տեղերում, որտեղ ընկերության աշխատակիցները, նախապես պայմանավորվելով ոչխարաբուծությամբ զբաղվող անհատների կամ կազմակերպությունների հետ, կիրականացնեն ոչխարների  խուզումն ու բրդի ընդունումը: Կարծում եմ, այն ոչ միայն հնարավորություն կտա այդ ճյուղով զբաղվող տնտեսվարողներին լրացուցիչ եկամուտներ ապահովելու, քանի որ, ինչպես գիտենք վերջին տարիներին մեր հանրապետությունում ի տարբերություն մսի, բրդի իրացման շուկան բացակայում էր, այլև նոր թափ կհաղորդի Արցախում ոչխարաբուծության զարգացմանը»,-ասաց Ի. Պետրոսյանը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search