Հուլիոս Կեսարի սպանության վայրը 2021 թվականին կբացվի այցելուների համար
Հռոմում հանրահայտ Տորե-Արջենտինա հրապարակը, որտեղ դավադիրները սպանել էին Գայ Հուլիոս Կեսարին, այցելուներին հասանելի կդառնա 2021 թվականին:
Հուլիոս Կեսարի սպանության վայրը 2021 թվականին կբացվի այցելուների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է է «Եվրապուլսը»:
Հիմա ամբողջ հնագույն հրապարակը՝ այնտեղ գտնվող անտիկ տաճարային համալիրի մնացորդների հետ, տեղակայված է քաղաքի հիմնական մակարդակից մի փոքր ցածր, եւ դրան հասանելիությունը փակ է: Փողոցից բացվում է բոլոր 4 տաճարների, թատրոնի սյունասրահի, անտիկ բաղնիքների եւ անտիկ ու միջնադարյան դարաշրջանի այլ կառույցների տեսարանը: Երեւում է նաեւ Կեսարի սպանության անմիջական վայրի բետոնե կառույցը, որը տեղադրել է նրա հաջորդը՝ Օկտավիանոս Օգոստոսը:
2021 թվականի երկրորդ կեսին հրապարակում արահետներ կհայտնվեն, անտիկ ավերակները կամրացնեն եւ կպատրաստեն զբոսաշրջիկների հոսքին: Հրապարակում կհայտնվեն նստարաններ եւ հասարակական զուգարաններ:
Տորե-Արջենտինա հրապարակում արդեն վաղուց գտնվում է հռոմեական կատուների ապաստարանը: Դրա կամավորները միակն են, ում համար հիմա հրապարակը բաց է: Հռոմի քաղաքապետարանը հավաստիացրել է, որ հրապարակի վերակառուցումը չի անդրադառնա ապաստարանի աշխատանքի վրա:
Հրապարակը կդառնա հանրային տարածք, այնտեղ այցելելու համար վճար չեն նախատեսում: