Իտալիան նշում Է Նացիստական օկուպացումից եւ ֆաշիստական դիկտատուրայից ազատագրման 73-րդ տարեդարձը. այդ առթիվ ապրիլի 25-ին ամբողջ երկրում տեղի են ունենում տոնական ցույցեր ու հանրահավաքներ:
Իտալիան նշում Է Ֆաշիզմից ազատագրման 73-րդ տարեդարձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1945 թվականի ապրիլին Իտալիայի հյուսիսում սկսվեց զինված ապստամբություն, որի արդյունքում, ինչպես նաեւ հակահիտլերյան կոալիցիայի զորքերի մարտական գործողությունների շնորհիվ երկիրն ազատագրվեց գերմանական օկուպացումից եւ ֆաշիզմից:
Ապրիլի 25-ին Դիմադրության շարժման մարտիկները, որոնց թվում եղել են նաեւ ֆաշիստական ճամբարներից փախած խորհրդային քաղաքացիներ, ազատագրել են Միլանը եւ Թուրինը: 1946 թվականին հենց այդ օրն Է առաջին անգամ նշվել որպես ազգային տոն: 1949 թվականից ապրիլի 25-ը պաշտոնապես հայտարարվել Է Ազատագրման ազգային տոն, որը նշվում Է երկրի ամբողջ տարածքում:
Ազգային տոնի առթիվ հանդիսությունները, բազմամյա ավանդույթի համաձայն, սկսվել են առավոտյան Հռոմի կենտրոնում Հայրենիքի զոհասեղանի մոտ կայացած արարողությամբ: Հանրապետության նախագահ Սերջո Մատարելան պսակ Է դրել Անհայտ զինվորի գերեզմանին: Պետության ղեկավարին ուղեկցում Էին վարչապետ Պաոլո Ջենտիլոնին, Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատին, Պատգամավորների պալատի ղեկավար Ռոբերտո Ֆիկոն եւ պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին: Իտալիայի ազատագրման 73-րդ տարեդարձի առթիվ ցույցերն ապրիլի 25-ին անցկացվում են Հռոմում, Միլանում, Թուրինում, Ֆլորենցիայում եւ Իտալիայի բազմաթիվ այլ քաղաքներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: