Երեկ՝ Մարտակերտում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամկազմը, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման հրամկազմն ու ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները:
Մարտակերտում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքին և առաջիկա անելիքներին: Խորհրդակցությունը վարել և վերջում համապատասխան հանձնարարականներ է տվել ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: