Անցած տարվա ընթացքում ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ Արթուր Մկրտչյանի անվան Հադրութի հայրենագիտական թանգարանի այցելուների թիվը 2013 թվականի համեմատ նվազել է։
Տումիում բացվել է Թևան Ստեփանյանի տուն-թանգարան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Թանգարանը մասնաճյուղեր ունի շրջանի Մեծ Թաղեր և Տումի գյուղերում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց թանգարանի տնօրեն Անի Սավադյանը՝ մանրամասնելով, որ այցելուների թիվն ընդհանուր առմամբ 2014 թվականին կազմել է 3320 հոգի, նախորդ տարվա 4000-ի փոխարեն։ Թանգարանի այցելուների գերակշիռ մեծամասնությունն աշակերտներ ու զինծառայողներ են եղել։
Անդրադառնալով թանգարանային հաստատության ցուցանմուշներին, Ա. Սավադյանը նշեց, որ թանգարանը ունի 7670 ցուցանմուշ, որից ցուցադրության են ներկայացված 3054-ը, իսկ մնացած՝ 4616-ը ներկայացվում են միայն ցուցահանդեսների ժամանակ։
Անի Սավադյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի հայրենի Տումի գյուղում բացվել է 19-րդ դարի ազատագրական պայքարի հայտնի գործիչ Թևան Ստեփանյանի տուն-թանգարանը։