Artsakhpress

Քաղաքական

Արցախի առաջատար քաղաքական ուժը նշում է իր հիմնադրման տասնամյակը. բացառիկ զրույց Արայիկ Հարությունյանի հետ

Այսօր` հունվարի 29-ին, Արցախի քաղաքական դաշտի ամենամեծ` «Ազատ Հայրենիք» կուսակցությունը նշում է իր հիմնադրման տասնամյակը:

Արցախի առաջատար քաղաքական ուժը նշում է իր հիմնադրման տասնամյակը. բացառիկ զրույց Արայիկ Հարությունյանի հետ

Արցախի առաջատար քաղաքական ուժը նշում է իր հիմնադրման տասնամյակը. բացառիկ զրույց Արայիկ Հարությունյանի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ի՞նչ է հաջողվել անցած տասը տարիների ընթացքում, և ի՞նչ նոր ծրագրեր են սպասվում, այս հարցերի շուրջ «Արցախպրես»-ը մեկնաբանության խնդրանքով դիմել է ԱՀԿ նախագահ, հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանին:

- Պրն Հարությունյան, նախ թույլ տվեք Ձեզ, շնորհավորել Ձեր ղեկավարած քաղաքական ուժի տասնամյակի կապակցությամբ: Եթե մի քանի խոսքով ամփոփելու լինեք ինչքանո ՞վ է հաջողվել «Ազատ Հայրենիք» կուսակցությանը իրականացնել տված խոստումները:

- Շնորհակալություն շնորհավորանքի համար, և առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհավորել ու շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկաց ովքեր ժամանակին վստահել և հավատացել են «Ազատ Հայրենիք» կուսակցության ծրագրերին:

«Ազատ Հայրենիք» կուսակցությունը հիմնադրվել է մեր երկրի համար բախտորոշ ժամանակաշրջանում, և այն կարևոր քաղաքական պատասխանատվությունը, որն անցած տասը տարիների ընթացքում ստանձնել ենք, կարծում եմ, պատվով ենք կրել:

Գուցե տասը տարին քաղաքականության մեջ իսկապես կարճ ժամանակահատված է գնահատականներ տալու համար, բայց պետք է նշեմ, որ մեզ հաջողվել է դրական առումով Արցախում փոփոխություններ արձանագրել և համոզված եմ, որ մեր քաղաքացիներին հուսախաբ չենք արել, ու տրված խոստումների գերակշիռ մասը իրականացվել են: Այսօր էլ մեր ամենօրյա աշխատանքով փորձում ենք պահպանել այն վստահության քվեն, որ մեզ տվել է ժողովուրդը:

- Պրն Հարությունյան, տարին ընտրական է և շատերին է հետաքրքրում ի՞նչ հավակնություններով է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը գնալու ընտությունների:

-Եթե 2005 և 2010թթ-ին մենք խորհրդարանական ընտրություններին մասնակցել ենք լինելով ամենափոքր կուսակցությունը, ապա այսօր «Ազատ Հայրենիք» կուսակցությունը մեր հանրապետության ամենամեծ քաղաքական կառույցն է, որը ներկայացված է Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում և բնակչության բոլոր՝ նույնիսկ ամենափոքր խմբերում, և գալիք խորհրդարանական ընտություններին պատրաստվում ենք ներկայացնել Արցախի շարունակական զարգացման ամենահավակնոտ ծրագրերից մեկը:

Համոզված եմ, որ այն ընդունելի կլինի մեր ազգաբնակչության մեծ մասի համար, քանի որ այն ծրագիրը, որ պատրաստվում ենք ներկայացնել ժողովրդի դատին, նաև անցած տասը տարիների ընթացքում մեր կուտակած քաղաքական փորձի և իմաստության արդյունքում է գրվել, որն ուղղված է լինելու առկա խնդիրների լուծմանը և նոր ծրագրերի միջոցով Արցախն ավելի զարգացած պետություն դարձնելուն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search