Իտալական Տարվիզիո քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը:
Հայկ Մարտիրոսյանը կես միավորով է հետ մնում առաջատարից. աշխարհի առաջնություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կայացել է 3-րդ տուրը: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը պարտվեց, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի: Միավորը կիսեց նաև Տիգրան Հարությունյանը: Կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիրանուշ Ղուկասյանը հաղթանակ տարավ: Այս տուրից հետո Ղուկասյանը 22-րդ տեղում է: Հայկ Մարտիրոսյանը առաջատարից հետ է մնում կես միավորով և ունի 2,5 միավոր: Մանուէլ Պետրոսյանն ունի 2 միավոր: