Մինսկում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը անգլիացի Դեւիդ Հաուելն է, որը վաստակել է 7.5 միավոր: 2-5-րդ տեղերը բաժանող շախմատիստների թվում է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արման Միքայելյանը՝ 7 միավոր:
ԵԱ. Արման Միքայելյանը կես միավոր է զիջում միանձնյա առաջատարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 9-րդ տուրում Արման Միքայելյանը սպիտակներով պարտության է մատնել իսպանացի Դավիդ Անտոն Գուիխարոյին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արման Փաշիկյանը վաստակել է 6.5 միավոր, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը՝ 6-ական միավոր, Վահե Բաղդասարյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը՝ 5.5-ական միավոր, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը, Զավեն Անդրիասյանը՝ 5-ական միավոր:
Առաջնության ավարտին մնացել է երկու տուր: