Տավուշի մարզի Մովսես գյուղում փետրվարի 4-ին այգում աշխատելու ընթացքում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լեւոն Անդրասյանը վիրահատվել է:
Դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա ծերունին վիրահատվել է. վիճակը կայուն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին NEWS.am-ին ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նա հայտնեց, որ 85-ամյա ծերունու վիրահատությունը բարեհաջող է անցել, նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Ապահովությունից ելնելով ենք նրան վերակենդանացման բաժանմունքում պահում, որպեսզի խուսափենք հնարավոր բարդություններից: Ամեն դեպքում նրա վիճակը համապատասխանում է կրած վիրահատությանը: Հավանական է, որ փետրվարի 9-ին տեղափոխվի հիվանդասենյակ»,- ասաց հոսպիտալի պետը:
Նշենք, որ Լեւոն Անդրեասյանը ստացել էր ծնկի եւ ոտքի ազդրոսկրի կոտրվածք:
Հիշեցնենք, որ 85-ամյա ծերունուն հրազենային վնասվածքը ստացել էր այգում աշխատելու ընթացքում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: