Artsakhpress

Ռազմական

Դիպուկահարները վտանգում են երերուն խաղաղությունը. The Guardian-ի հոդվածը ԼՂ հակամարտության մասին

Հեղինակավոր The Guardian թերթը հոդված է հրապարակել` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում բախումների ակտիվացմանը: Բրիտանական թերթի թղթակիցը եղել է Հայաստանի Մովսես ու ադրբեջանական Ալիբեյլի գյուղերում, զրուցել տեղի բնակիչների հետ:

Դիպուկահարները վտանգում են երերուն խաղաղությունը. The Guardian-ի հոդվածը ԼՂ հակամարտության մասին

Դիպուկահարները վտանգում են երերուն խաղաղությունը. The Guardian-ի հոդվածը ԼՂ հակամարտության մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Տեղացիները  թեթևացած հոգոց են հանում, հենց որ  Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող Մովսես հայկական գյուղն անհետանում է այն լեռան մշուշի հետևում,  որտեղ տեղակայված են ադրբեջանական դիպուկահարները»:

«Մշուշը մեր միակ լուծումն է: Երբ տեսանելիությունը զրո է, գիտենք, որ ադրբեջանցիները չեն կրակելու» ,- The Guardian-ի թղթակցին պատմել է Մովսես գյուղի տարեց բնակչուհիներից մեկը, ով իր մյուս համագյուղացիների նման մշտական վախի  մեջ է ապրում, որ ադրբեջանական դիպուկահարը կարող է կրակել:

Լեռնային Ղարաբաղի արյունոտ հակամարտությունը երկու տասնամյակ առաջ վեր է ածվել սառեցված հակամարտության: Այնինչ, իրականում պատերազմը երբեք չի դադարել սահմանին ապրող բնակիչների համար: Հրադադարի խախտումները տեղ են գտնում անգամ հակամարտության կիզակետից շատ հեռու, իսկ հաճախակի դարձած բախումները և դիպուկահարների հարձակումները վտանգում են երերուն խաղաղությունը:

Թերթը նշում է, որ անցած տարի բռնություների թիվն աննախադեպ է եղել, որի արդյունքում ավելի քան 70 մարդ է մահացել երկու կողմից:

«Դասերից հետո երեխաները ստիպված են տանը մնալ: Շատ վտանգավոր է խաղալ բակում: Ադրբեջանական դիպուկահարները գիշեր-ցերեկ կրակում են մեր տների, խաղաղ բնակիչների, իրենց այգիներում աշխատող մարդկանց վրա»,- ասել է 82-ամյա Սուդարիկ Ափերյանը: «Գիշերները, ես վախենում եմ վառել լույսերը: Երբ ադրբեջանցիները պատուհանից տեսնում են լույսը, անմիջապես սկսում են կրակել»,- պատմել է Մովսես գյուղի մեկ այլ բնակչուհի:

Թերթը նկատում է, որ լեռան մյուս կողմում` նույն վախն է տիրում: Ադրբեջանցի մի կին էլ մտահոգություն է հայտնել, որ վախենում է երեխաներին դպրոց տանել:

The Guardian-ը գրում է, որ նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանը պարբերաբար հայտարարել է, որ գրավելու է տարածքները` հավելելով. «Հրադադարից ի վեր ամենալուրջ բախումը հայկական ռազմական ուղղաթիռի ռմբակոծումն էր ադրբեջանական զինուժի կողմից»:

Վերլուծաբանները զգուշացնում են, որ ներկայիս բախումները կարող են հանգեցնել շատ ավելի լուրջ խնդիրների:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած իրենց այցերի ժամանակ մի քանի անգամ առաջարկել են հեռացնել դիպուկահարներին շփման գծից: Վերջին երկու տարիներին դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու կոչերը,  ինչպես եւ հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկները թե' Հայաստանը, թե' Ղարաբաղը պաշտպանել են, սակայն հարևան Ադրբեջանը մինչ օրս հրաժարվում է իրականացնել միջազգային հանրության և հայկական կողմի առաջարկությունը:

 

 

 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search