Մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է հանգիստ:
Շփման գծում հակառակորդն այս գիշեր կիրառել է դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինետեսակներից` որոշ ուղղություններում օգտագործելով նաև դիպուկահար հրացաններ:
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: