Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Հայաստանի քաղաքացիները սկսել են ձեռք բերել ԵՏՄ երկրների արտադրության մեքենաներ:
ԵՏՄ երկրները սկսել են Հայաստանից արտասահմանյան արտադրության մեքենաներ ներմուծել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին է վկայում Ֆինանսների նախարարության 2015 թվականի հունվար ամսվա վերլուծությունը:
ՀՀ ֆիննանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵՏՄ անդամ երկրներում ամբողջությամբ արտադրված, ինչպես նաև Միության ապրանքի կարգավիճակ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում:
Միաժամանակ վերջին շրջանում նկատվում է Հայաստանից արտասահմանյան արտադրության մեքենաների արտահանման աճի միտում: Դա պայմանավորված այն հանգամանքով, որ օտարերկրյա պետությունների արտադրության ավտոտրանսպորտային միջոցները համեմատաբար ավելի մատչելի դրույքաչափերով են ներկրվում Հայաստան, քան՝ ԵՏՄ այլ երկիր:
Մաքսային ձևակերպման գործընթացից ամբողջությամբ հանվել են պարամետրերը կամ, այսպես կոչված, օպցիաները: Մյուս նորույթն ավտոմեքենաներում վնասակար արտանետումների չեզոքացուցիչի առկայությունը ստուգող փորձագիտական երկրորդ կետի բացումն է` բացառելով հերթերը: Մաքսատունը եռամսյա պարբերականությամբ հետևում է նաև ավտոշուկայի համաշխարհային միտումներին` վերանայելով մաքսազերծման սակագները, ինչի արդյունքում 15-20 տոկոսով նվազել է մի շարք ավտոմեքենաների մաքսային արժեքը: