Հայաստանի ճանապարհներին կարգելեն գերբեռնված մեքենաների երթեւեկությունը:
Հայաստանի ճանապարհներին կարգելեն գերբեռնված մեքենաների երթեւեկությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: News.am-ի փոխանցմամբ` «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Մասնավորապես, կարգելվի ավելի քան 40 տոննա եւ ավելի քաշ ունեցող, ինչպես նաեւ 11,5 տոննա բեռնվածությամբ մեքենաների երթեւեկությունը:
40 տոննայից բարձր քաշ ունեցող մեքենաների համար անհրաժեշտ կլինի հատուկ թույլտվություն, որը կտրվի միայն անբաժանելի բեռների դեպքում: