Թայլանդի մայրաքաղաք Բանգքոքում անցկացվող «Աշխարհի Մուայ Թայ» առաջնությանը ԼՂՀ Մարտարվեստների Ասոցացիայի սան, Ստեփանակերտի քաղաքապետարանին կից մանկապատանեական մարզադպրոցի (տնօրեն ՝ Էմիս Հովհաննիսյան) Մուայ Թայ խմբի մարզիկ, Դավիթ Հայրապետյանը (մարզիչ՝ Գարեգին Աղաբալյան) դարձել է աշխարհի չեմպիոն:
Արցախցի մարզիկը աշխարհի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ մարտարվեստների ասոցացիայի փոխնախագահ Դանիել Մկրտչյանը՝ նշելով, որ հինգ ամիսների ընթացքում այս հաղթանակը Գարեգին Աղաբալյանի սաների երկրորդ մեծ հաջողությունն Է։
«Դավիթ Հայրապետյանը հանդես է եկել նաև Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացված «Եվրոպայի կա-մեկ» առաջնությունում մինչև 68 կգ քաշային կարգում, որտեղ եզրափակիչ փուլում նոկաուտի է ենթարկել Բելոռուսի ներկայացուցչին և նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը»,-հավելեց՝ Դ. Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ ԼՂՀ մարտարվեստների ասոցացիայի հավաքականը՝ գլխավորությամբ ասոցիացիայի փոխնախագահ, ասոցիացիայի գլխավոր մարզիչ՝ Գարեգին Աղաբալյանի, «Հայաստանի Պրոֆեսիոնալ Մուայ Թայ» (Թայլանդական Բռնցքամարտ) ֆեդերացիայի կազմում (գլխավորությամբ ֆեդերացիայի նախագահ՝ Արամ Աբրհամյանի) ընթացիկ տարվա մարտի 7-18 մասնակցում են Թայլանդի մայրաքաղաք Բանգքոքում կայացող «Աշխարհի Մուայ Թայ» առաջնությանը, մարզիկներ՝ Դավիթ Հայրապետյան (Արցախ), Արմեն Գրիգորյան (ՀՀ)։