Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միության Կենտրոնական վարչության նախաձեռնությամբ իրանահայ 27-րդ Գարնանային խաղերի հանդիսավոր բացումը տեղի կունենա մարտի 19-ին միության մարզասրահում:
Նոր Ջուղայում անցկացվելիք Գարնանային 27-րդ խաղերը կնվիրվեն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ալիք»-ի փոխանցմամբ՝ այս շրջանի խաղերը նվիրված են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ կտեւեն մինչեւ մարտի 24-ը:
Խաղերին մասնակցելու հայտ են ներկայացրել Թեհրանի, Թավրիզի, Ուրմիայի, Շահինշահրի եւ Նոր Ջուղայի 250 մարզիկներ: Գարնանային խաղեր ժամանակ տեղի կունենան, մասնավորապես, ֆուտբոլի, բասկետբոլի եւ սեղանի թենիսի մրցաշարեր: