Artsakhpress

Մշակույթ

Երեք անվանի մենակատարներ Բրյուսելում կմասնակցեն ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ապրիլի 26­ին կանցկացվի Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ:

Երեք անվանի մենակատարներ Բրյուսելում կմասնակցեն ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին

 Երեք անվանի մենակատարներ Բրյուսելում կմասնակցեն ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ապրիլի 26­ին կանցկացվի Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ: Երեք անվանի մենակատարներ՝ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, թավջութակահար Միշա Մայսկին և շեփորահար Սերգեյ Նակարյակովը Բելգիայի ազգային նվագախմբի հետ իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: «Արմենպրես»­ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Համերգն անցկացվելու է փառատոնի՝ ցեղասպանության տարելիցին նվիրված համերգաշար­նախաձեռնության շրջանակում: «Ծրագրում կհնչեն Ա. Խաչատարյանի, Ալ. Հարությունյանի, Պ. Ի. Չայկովսկու և այլ անվանի կոմպոզիտորների գործեր: Հատկանշական է, որ այս համերգի ընթացքում տեղի կունենա երիտասարդ հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Իրավյանի նոր ստեղծագործության պրեմիերան: Այն հատուկ գրվել է այս համերգի համար և նվիրված է ցեղասպանության 100­րդ տարելիցին:

Գործը կոչվում է «DNA15­15»: Մի խոսքով՝ շատ մեծ համերգ է սպասվում», ­հավելեց Սոնա Հովհաննիսյանը: Նա նշեց նաև, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի Սուրբ Հովհաննես եկեղեցում մարտի 12­ին տեղի ունեցած և Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգը մեծ հաջողությամբ է անցել: «Լավագույն կոլեկտիվներն են հանդես եկել, որոնք կատարել են հոգևոր երաժշտություն:

Մեկն Էստոնիայի տղամարդկանց պետական երգչախումբն էր, մյուսը՝ «Հորտուս Մուզիկուս» անսամբլը: Դժվար է փոխանցել այն զգացողությունները, որ հանդիսատեսը ստացավ այդ համերգից: Երկու կոլեկտիվներն էլ շատ հայտնի են և լավագույններից են աշխարհում»,­նշեց Սոնա Հովհաննիսյանը: Ցեղասպանության տարելիցին նվիրված նախաձեռնության մեկնարկը տրվեց մարտի 5­ին: Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, էստոնացի հայտնի ջութակահար, դիրիժոր Անդրես Մուսթոնենի ղեկավարությամբ ներկայացավ Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցին նվիրված երաժշտական ծրագրով: «Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ութ համերգ կկազմակերպվեն աշխարհի տարբեր երկրներում:

Նախագծի շրջանակում մի շարք անվանի արտիստներ հանդես կգան նաև Սանկտ Պետերբուրգի, Լոնդոնի, Նյու Յորքի, Հռոմի և Վիեննայի հեղինակավոր բեմերում: Ծրագրին մասնակցում են Բելգիայի ազգային և Լա Սկալա ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի արքայական ֆիլհարմոնիկ և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերը, դիրիժորներ Վալերի Գերգիևը, Պինկաս Ցուկերմանը, Ջորջ Փեհլիվանյանը և Ջոն Աքսելրոդը, մենակատարներ Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը, Միշա Մայսկին, Ջուլիան Ռաչլին, Սերգեյ Նակարյակովը, այլք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search