Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները մարտի 30-ին այցելել են ադրբեջանական կողմն անցած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին։
Ի՞նչ է փոխանցել ադրբեջանական կողմն անցած Անդրանիկ Գրիգորյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։
«Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»,- նշել է Է. Մուսայելյանը։
Հիշեցնենք, որ զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում,ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, հակառակորդի կողմն է անցել 1991 թվականին ծնված շարքային-պայմանագրային ՊԲ զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: