Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են մարտի 22-ին շփման գիծը հատած հայ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին։
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանական սահմանը հատած հայ զինծառայողին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան հաղորդել է, որ այցը կայացել է ապրիլի 27-ին։ Կոմիտեի միջոցով Անդրանիկ Գրիգորյանն ու նրա հարազատները տեղեկատվություն են փոխանակել։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Անդրանիկ Արարատի Գրիգորյանը հատել էր սահմանն ու հայտնվել ադրբեջանական կողմում։