Դորտմունդի «Բորուսիայի» եւ Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Նուրի Շահինը պատմել է, որ իր թիմակիցներին շնորհավորելու համար նա սովորել է երգել տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն՝ Հենրիխ Մխիթարյանի պատվին:
Թուրք Նուրի Շահինը հայերեն երգել է սովորել Հենրիխ Մխիթարյանի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Երբ թիմում ինչ-որ մեկի ծննդյան օրն է, բոլորը երգում են նրա պատվին: Դրա համար ես սովորել եմ երգել հայերեն, հուներեն եւ ճապոներեն: Շատ հաճախ Սոկրատիս Պապաստատոպուլոսին խնդրում եմ երգել իրենց լեզվով, քանի որ հուներենը շատ զվարճալի լեզու է»,- Շահինի խոսքը մեջբերում է haberler.com-ը:
Հիշեցնենք, որ գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիան» ապրիլի 4-ին ընդունելու է առաջատար Մյունխենի «Բավարիային»: