ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը տեղյակ է՝ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Երևանում կլինի այս շաբաթ, ամենաուշը՝ շաբաթ օրը: Աստղին պատգամավորը չի դիմավորի, բայց կաշխատի անպայման հանդիպել և իր օգնությունն առաջարկել պատմական հայրենիքին ծանոթացնելու գործում:
77 մլն հետևորդ ունեցող Քարդաշյանը լավ խողովակ է Հայաստանը գովազդելու համար. Լևոն Մարտիրոսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ամեն դեպքում կառաջարկեմ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը, ով ավելի վաղ հայտարարել էր, թե կառաջարկի Քարդաշյանին այցելել նաև Ազգային ժողով:
Թե ինչ նպատակով է ուզում Քարդաշյանին Ազգային ժողով հրավիրել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, թե մի բանով զբաղեցնելու: «Վեց օր ստեղ է լինելու, բա մի բան պետք է անել, որ զբաղվի»,- նշեց նա: Իսկ թե ԱԺ-ում հայազգի աստղն արդյոք չի ձանձրանա, նշեց. «Դե մի բան պետք է անենք չձանձրանա, թե չէ, որ ձանձրանա, մյուս անգամ չի գա, իսկ մեզ պետք է, որ մեր հայրենակիցները շուտ-շուտ գան իրենց հայրենիք»:
Հարցին, թե տեղյակ է Քարդաշյանի պլաններից, Լևոն Մարտիրոսյանը նշեց. «Աղջիկ ա, գալիս ա իր պատմական հայրենիքը տեսնելու, պտտվելու, հետ գնալու»:
Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ շատ բարձր է գնահատում Քարդաշյանի այցի նշանակությունը. «Որովհետև ինքը 77 մլն հետևորդ ունի միայն ինստագրամում և նրա ամեն խոսքը լսում է առնվազն 77 մլն մարդ: Իսկ դա պետք է օգտագործել Ցեղասպանության ճանաչման գործում, Հայաստանը գովազդելու, Հայաստանի տուրիստական հնարավորությունների համար, ընդհանրապես մեր ժողովրդի ձայնը ևս մեկ անգամ լսելի դարձնելու համար: Սա շատ լավ խողովակ է»:
Լևոն Մարտիրոսյանը տեղյակ է, որ Քարդաշյանի հետ նկար ունենալը թանկ հաճույք է, բայց հույս ունի, որ նման հնարավորություն կունենա:
Հարցին, թե կարելի է ենթադրել, որ նրա նկատմամբ առանձնակի հետաքրքրվածությունը նշանակում է, որ Մարտիրոսյանը ևս Քարդաշյանի երկրպագուներից է, նա կատակով պատասխանեց. «Ե՞ս իրա, թե՞ ինքը իմ»: