Հայաստանում 2015թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.6 և 3.5 տոկոս գնանկում:
Բենզինը փետրվարին էժանացել է 3.6 տոկոսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 2015թ. մարտին 2014թ. մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 8.8 և 8.2 տոկոսով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 9 և 9.2 տոկոսով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ 2015թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.2 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-1.9 տոկոսով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), երկուսում գրանցվել է 0.6-0.1 տոկոս գնանկում, իսկ մյուս երկուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: