Վենեսուեալայի նախագահ Նիկոլաս Մադուրոն փետրվարի 17-ին հայտարարել է ազգային արժույթի փոխարժեքը նվազեցնելու եւ պետության կողմից սուբսիդավորվող վառելիքի գները բարձրացնելու մասին:
Մադուրոն նվազեցրել է բոլիվարի փոխարժեքը եւ բարձրացրել բենզինի գները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Սա անհրաժեշտ միջոցառում է, անհրաժեշտ գործողություն՝ իրավիճակը հավասարակշռելու համար: Ես դրա պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում»,-ասել է նա՝ իր 4-ժամյա ելույթի ժամանակ:
Վենեսուելայի ազգային արժույթի՝ բոլիվարի, պշատոնական փոխարժեքը իջեցվել է 37 տոկոսով: Մեկ դոլարը 6,3 բոլիվարից դարձել է 10 բոլիվար:
Բենզինի գինը կաճի տասնյակ անգամ, սակայն վառելիքն այնպես է սուբսիդավորվում, որ ոչ մեծ մեքենան լիցքավորելու համար անհրաժեշտ կլինի մոտ 0,23 դոլար: