Artsakhpress

Հասարակական

ԱՄՆ-ը պետք է հիշի Ռաֆայել Լեմկինի խոսքերն ու պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Huffington Post

The Huffington Post-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պետք է հիշի Ռաֆայել Լեմկինի խոսքերն ուպաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

ԱՄՆ-ը պետք է հիշի Ռաֆայել Լեմկինի խոսքերն ու պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Huffington Post

ԱՄՆ-ը պետք է հիշի Ռաֆայել Լեմկինի խոսքերն ու պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Huffington Post

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Երկկուսակցական բանաձևը, որն ԱՄՆ-ին կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Կոնգրեսի դիտարկմանն է ներկայացվել 2015 թվականի մարտի 18-ին: Բանաձևում համառորեն կոչ է արվում վերջապես օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը: Պարբերականն ընդգծում է, որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, երբ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում սպանվեց 1.5 միլիոն հայ, միլիոնավոր հայեր էլ  տեղահանվեցին:

Չնայած նրան, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ավելի քան 20 երկրներ՝ ներառյալ Կանադան, Իտալիան, Շվեդիան, Ֆրանսիան, Արգենտինան ու Ռուսաստանը, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը, այն դեռ պաշտոնապես ճանաչված չէ ԱՄՆ Կոնգրեսի ու նախագահ Բարաք Օբամայի կողմից: Կոնգրեսական Ֆրենկ Պալոնեն հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ճանաչելով՝ իրենք կհիշեն նաև այն մեկուկես միլիոն հայերին, որոնք սպանվել են օսմանյան թուրքերի կողմից. «Այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ի կառավարությունը գործի բարոյական քայլ և այդ գազանությունները ճանաչի ինչպես որ հարկն է՝ ցեղասպանություն»:

Թուրքիան լրջորեն սպառնում է, որ եթե Կոնգրեսն ընդունի այդ բանաձևը, ապա դա լրջորեն կվնասի ԱՄՆ-ի հետ քաղաքական ու ռազմական հարաբերություններին: Դրա հետևանքով ԱՄՆ-ը պաշտոնապես խուսափում է «ցեղասպանություն» բառեզրը գործածելուց: Մինչդեռ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանությունը որակեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

21 տարեկանում Լվովի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի ուսանող Ռաֆայել Լեմկինն ուսումնասիրել է հայերեն և տեղեկացել է Հայոց ցեղասպանության մասին: Դրանից հետո Լեմկինն իր պրոֆեսորին հարցրել է, թե ինչու է այդ հանցանքը մնացել անպատիժ, իսկ պրոֆեսորը նրան պատասխանել է, որ չի եղել որևէ օրենք, որին համապատասխան գլխավոր մեղսակիցը կկալանավորվեր:

Դրանից 10 տարի անց՝ 1933 թվականին, Լեմկինը, ով արդեն դատախազ էր Վարշավայում, հոդված գրեց միջազգային քրեական իրավունքի հարցերով կոնֆերանսի համար, որը պետք է տեղի ունենար Մադրիդում:

Հոդվածում Լեմկինն ուշադրություն է դարձել Հիտլերի կողմից իշխանության գալու և Օսմանյան կայսրությունում հայերի սպանդի վրա (Հիտլերը հայտարարել էր, թե «այսօր ով է հիշում հայերի ոչնչացման մասին»): Լեմկինն ընդգծել է.«Եթե դա տեղի է ունեցել մեկ անգամ,ապա տեղի կունենա վերստին: Եթե դա տեղի է ունեցել այնտեղ, ապա կարող է տեղի ունենալ նաև այստեղ»: Հրեական ծագմամբ լեհ և ամերիկացի իրավաբան (սովորել է նաև Լվովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում) Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» եզրույթի և ցեղասպանության հանցանքի զգուշացման ու պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի նախագծի հեղինակն է: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search