Artsakhpress

Քաղաքական

The Huffington Post-ն անդրադարձել է ԼՂ-ում Ադրբեջանի սանձազերծած բախումներին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին նոր բռնկումը բազմաթիվ մարդկանց կյանք խլեց:

The Huffington Post-ն անդրադարձել է ԼՂ-ում Ադրբեջանի սանձազերծած բախումներին

The Huffington Post-ն անդրադարձել է ԼՂ-ում Ադրբեջանի սանձազերծած բախումներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանը խախտել է 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմը: Թեպետ կրակը դադարեցված է, սակայն իրադրությունը շարունակում է մնալ անկայուն:Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող վերջին բախումներին և դրան զուգահեռ ընթացող քաղաքական զարգացումներին է անդրադարձել հեղինակավոր The Huffington Post պարբերականը:

Հոդվածի հեղինակներ Դևիդ Ֆիլիփսը և Վան Գրիգորյանը նշում են, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պետք է ավելի ինետնսիվ դարձնեն իրենց միջնորդությունը:

«Բանակցային գործընթացի մեջ պետք է ներառվեն նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները: ԱՄՆ օրենքը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, եթե այդ երկիրն ագրեսիվ գործողությունների է դիմում: Օբամայի վարչակազմը պետք է կիրառի Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածը, որով տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ` զսպելու նրա ագրեսիան»,-գրում են հեղինակները:

Ներկայացնելով հակամարտության պատմությունը` նրանք նշում են, որ ԼՂ ժողովուրդը 1991 թվականին հանրաքվե է իրականացրել, որի արդյունքով քրիստոնյա հայերը քվեարկել են մուսուլմանական Ադրբեջանից անկախանալու օգտին: Դեռևս 1992 թվականին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրել էր Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածը, որն արգելում է օգնություն տրամադրել Ադրբեջանին, եթե այդ երկիրն ագրեսիվ ռազմական գործողություններ է իրականացնում ընդդեմ Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի: Հակամարտության ամենասկզբից ի վեր ԱՄՆ ղեկավար վարչակարգը խնդիրը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու հանձնառություն է ստանձնել:

Հոդվածի հեղինակաները նշում են, որ «սառեցված հակամարտությունում» լարվածությունը վերջին տարիներին ավելանում է: Միջազգային հանրության անգործությունը քաջալերում է Ադրբեջանին դիմելու նոր հարձակումների: Երկիրը վերջին շրջանում 4 միլիարդ ԱՄՆ դոլար է ծախսել Ռուսաստանից զենք գնելու վրա, և հենց այդ զենքերն են օգտագործվել ԼՂ-ում վերջին հարձակումների ժամանակ:

Դևիդ Ֆիլիփսը և Վան Գրիգորյանը փաստում են, որ ԼՂ-ում իր սանձարձակությունների ժամանակ Ադրբեջանը միայնակ չի եղել: Ականատեսների վկայություներով` իրանական սահմանին թուրքական զորքեր ու զինտեխնիկա է եղել: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապել է հայտարարել, որ իրենք աջակցում են Ադրբեջանին, քանի դեռ այդ երկիրը «չի վերադարձրել Լեռնային Ղարաբաղը»:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իշխանության պահպանման համար հենվում է նավթի վաճառքի, խավիարային դիվանագիտության և հիմնարար ազատությունների նկատմամբ իշխանության ճնշումների վրա: Նավթի վերջին գնանկումից հետո Ադրբեջանի տնտեսությունը ևս անկում է ապրում, իսկ ազգային արժույթն արժեզրկվել է: Երկրի քաղաքացիական հասարակությունը շարունակում է ընդդիմանալ լրագրողների և իրավապաշտպանների  նկատմամբ ռեժիմի ոտնձգությունների դեմ: Հայաստանի հետ թեկուզև կարճատև պատերազմի հրահրումը նպատակ ունի ադրբեջանցիների ուշադրությունը շեղել վարչակարգի խախտումներից և տնտեսական անապահովությունից»,- գրում են հոդվածի հեղինակները: Նրանք փաստում են, որ ԼՂ հակամարտությունը զինված կարգավորում չի կարող ունենալ: Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, նրանք նշում են, որ խումբը պետք է վերականգնի բանակցային լիակատար ձևաչափը` Լեռնային Ղարաբաղը դարձնելով քաղաքական բանակցությունների մասնակիցը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search