Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների հետ` նվիրված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին:
Նախագահ Սահակյանն անցկացրել է գյուղատնտեսության ոլորտի աշխատանքներին վերաբերող խորհրդակցություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հատուկ ուշադրություն է դարձվել հակահրդեհային միջոցառումների իրականացմանը:
Համապատասխան զեկույցները լսելուց հետո, երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը ներկա են եղել վարչապետ Արա Հարությունյանը,և պաշտոնատար այլ անձինք: