Artsakhpress

Հասարակական

Պատահում է դիվերսիայի ժամանակ մատուռն իր վրա է վերցնում կրակոցները

26 տարվա ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը հսկայական գործ է կատարել:

Պատահում է դիվերսիայի ժամանակ մատուռն իր վրա է վերցնում կրակոցները

Պատահում է դիվերսիայի ժամանակ մատուռն իր վրա է վերցնում կրակոցները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս ընթացքում 70 եկեղեցի, վանք ու մատուռ է վերանորոգվել եւ բացվել: Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գնահատմամբ, սա հսկայական աշխատանք է, որ արվել է միահամուռ ջանքերով ու պատրաստակամությամբ:  Այժմ գլխավոր խնդիրը Արցախում հոգեւորականների պակասն է: «Դժվար է հոգեւորականների փոքր քանակով բոլոր եկեղեցիներում պատարագ մատուցել, գյուղեգյուղ շրջել: Նրանք էլ հալումաշ են լինում: Եթե այսօր 50 հոգեւորական ունենայինք, մեր գործն ավելի հեշտ կլիներ: 15 հոգեւորականով դժվար է այն գործունեությունը ծավալել, որը ցանկանում ես: Իհարկե, ունենք երիտասարդական կազմակերպություններ, մշակութային կենտրոններ, դպրոցի, բանակի ու հասարակության տարբեր զանգվածների հետ սերտ կապ կա, օգտագործում ենք բոլոր կապերը, բայց մենք` հոգեւորականներս քիչ ենք»,- ասում է Սրբազանը: Սբազանը խոսել է աղանդավորների գործունեության, զորամասերում հոգեւորականների դերի ու ընդհանարապես, իսկական հոգեւորականի կերպարի մասին:

                                Իսկական հոգեւորականի տեսակը

Հոգեւորական դառնալուց առաջ պետք է լինես լավ մարդ, ճշմարիտ տղամարդ` խոսքդ խոսք, սկզբունքդ` սկզբունք: Հոգեւորական լինելով` պետք է լինես հայր: Անկախ քո հոտում ովքեր են, տարեց են, երիտասարդ, կապ չունի, հոգեւորականը բոլորին պետք է վերաբերվի որպես հայր: Եթե ճշմարիտ հայրություն անես, պատասխանատվություն վերցնես` ամեն ինչ լավ կլինի: Այլ բարդ բաներ պետք չեն: Աստծո առաջ դու նրանց հոգեւոր ծնողն ես: Դա է գլխավորը:

                   Սահմանին յուրաքանչյուր ջոկատ իր փոքրիկ մատուռն ունի

Երբ հոգեւոր դասը մտավ բանակ, նկատվեց զգալի տարբերություն: Մեր սպաներն ակտիվ են, իսկական քրիստոնյաներ, զինվորներ կան, որ պահք ու ծոմ են պահում: Շատ կարեւոր է, որ զորամասերում զինվորականներին տրամադրում են ավտոբուսներ եւ նրանք գալիս են պատարագների, սրբավայրերով են շրջագայում: Մեր հոգեւորականները մեծ աշխատանք են տանում, օրհնության կարգեր կատարում: Հոգեւորականն էլ է այցելում խրամատ, առաջին գիծ: Սահմանով մեկ յուրաքանչյուր ջոկատ իր սրբանկյունն է կառուցում, խաչ ու մատուռ ստեղծում եւ խոստովանում, որ դիվերսիայի ժամանակ մատուռն իր վրա է վերցնում հարվածը, կրակոցները: Տեսնում ես մատուռը ծակծկված է, իսկ իրենք վտանգից դուրս են եկել փոքր վնասներով: Դա Աստծո զորությունն է, ուժը, որ պահպանում է մեր զինվորներին:

                         Արցախում աղանդավորների թիվը տարեցտարի նվազում է

Արցախում աղանդավորներ կան, բայց նրանց թիվը շատ չէ: Մենք երկար տարիներ զերծ ենք պահել Արցախը աղանդավորներից, բայց չկարողացանք երկաթե վարագույրը երկար պահել: Նրանք թափանցեցին, բայց շատ ակտիվ չեն: Հոգեւորականներն աշխատում են, նույնիսկ մի մասին հետ ենք բերում, ունենք հաջողված օրինակներ: Փորձում ենք մյուսներին զերծ պահել, որ քարոզչության զոհ չդառնան: Աղանդավորներն ակտիվ են աշխատում մարդու ենթագիտակցության վրա, խաղում, մանիպուլյացիայի ենթարկում: Հատկապես անպատրաստ, անտեղյակ մարդը չի կարողանում դիմակայել: Սկսում են ընկնել հիպնոզի տակ, հետո, երբ մի քանի տարի անց հետ են գալիս, հարցնում եմ` ինչո՞ւ էիր նրանց շարքերն ընկել, պատասխանում են` կարծես աչքերս փակ լինեին, կուրացել էի, մտքերս կարծրացած էին, չէի ընկալում: Նրանք վախի չափը շատ են սրսկում, հատկապես անտեղյակ մարդուն դժվար է դիմագրավել:

Եկեղեցին փորձում է օգնել մոլորյալներին եւ գլխավորը, որ փորձում ենք անել` ընդլայնվելն է: Խորհրդային տարիներին եկեղեցին շատ փոքր տեղ ու դեր ուներ: Խորհրդային կարգերի փլուզումից հետո աղանդավորները լցվեցին: Իրենք դրսում էին պատրաստվել, մենք անպատրաստ էինք` թե՛ ժողովուրդը, թե՛ եկեղեցին: Գրականություն չկար, գործող եկեղեցիների թիվը շատ քիչ էր: Այժմ եկեղեցին ընդլայնվում է, որքան շատ ընդլայնվենք, քարոզենք, նրանց դերը կնվազի: Մենք դեռ շատ անելիք ունենք, բացն այնքան մեծ է եղել, անդունդը այնքան շատ, որ դժվար է միանգամից հասնել հաջողության: Սակայն գլխավոր այն է, որ եկեղեցին աստիճանաբար ընդլայնվում է, միաժամանակ մարդկանց գիտակցությունն է այսօր մեծանում է, հեշտությամբ չեն ընկնում թակարդը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search