Աշխարhի չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում առնվազն բրոնզե մեդալ ապահովեց:
Անուշ Գրիգորյանը կպայքարի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգրի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օգոստոսի 20-ին կայանալիք կիսաեզրափակիչ մենամարտում մեր մարզուհու մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Ալիս Ջոնսն է: Հայաստնի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ` Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող մեր միակ աշխարհի չեմպիոնուհին Եվրոպայի առաջնության ¼ եզրափակիչում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Հունգարիան ներկայացնող Ալեխանդրա Վիգլասի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Այս օրերին Գրոզնիում Կադիրովի անվան միջազգային մրցաշարում իրենց ուժերն են փորձում նաև տղամարդկանց մեծահասակների հավաքականի մի շարք բռնցքամարտիկներ: Այս պահի դրությամբ մեր բռնցքամարտիկներից ռինգ են դուրս եկել 64 կգ քաշային Արա Պուլուզյանը և 69 կգ քաշային Արման Դարչինյանը: Հաղթանակ է տոնել միայն Դարչինյանը, ով առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ: