Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանշային մրցաշարը:
Անուշ Գրիգորյանը քառորդ եզրափակչում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի անդամ, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը 1/8 եզրափակչում հաղթել է Ռումինիան ներկայացնող Պերիոչ Լակրամիորային և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Կիսաեզրափակչի համար մենամարտը տեղի կունենա ապրիլի 13-ին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հիշեցնենք, որ այսօր ռինգ դուրս կգան նաև 64 կգ Հովհաննես Բաչկովը, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը: