Հունգարիայում ավարտվեց բռնցքամարտի աղջիկների Եվրոպայի առաջնությունը, ուր ամենից բարձր ծածանվեց նաև հայոց եռագույնը: 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը վստահ ելույթներով հաղթեց իր բոլոր մրցակիցներին և կանգնեց պատվո հարթակի ամենավերին աստիճանին:
Անուշ Գրիգորյանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում Անուշ Գրիգորյանի մրցակիցը հույն Պլեա Ֆոտեինն էր, որին մեր մարզուհին ոչ մի հնարավորություն չտվեց:
Հիշեցնենք, որ Անուշ Գրիգորյանը 2014 թվականին նվաճել էր նաև երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: