Բռնցքամարտիկ, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը մոտ է նվաճելու Հին աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը:
Անուշ Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Անուշ Գրիգորյանը տպավորիչ հաղթանակներով շարժվում է առաջ և արդեն դուրս է եկել եզրափակիչ: Քիչ առաջ կայացած կիսաեզրափակիչ մենամարտում հայ մարզուհին գեղեցիկ ոճով առավելության հասավ Մեծ Բրիտանիան ներկայացնող Ալիս Ջոնսնի նկատմամբ և իրավունք ստացավ օգոստոսի 22-ին Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը վիճարկել հույն Պլեա Ֆոտերիի հետ: