Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կարգապահական հանձնաժողովը որոշել է կուսակցության շարքերից հեռացնել երկրի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշին
Թուրքիայի փոխվարչապետին հեռացրել են «Ազգայնական շարժում» կուսակցությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Թյուրքեշին հեռացրել են կուսակցությունից Թուրքիայի ժամանակավոր կառավարության անդամ դառնալու համար՝ ի հեճուկս կուսակցության դիրքորոշման, որը հրաժարվել էր ներկայացված լինել նախարարների կաբինետում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 40.8 տոկոսը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» (CHP) ՝ 25 տոկոս, Ազգայնական շարժումը (MHP)՝ 16.3 տոկոս, իսկ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP)՝ 13,1 տոկոս: