Վորոնեժում քաղաքի օրը կայացել է մահճակալներով մրցարշավի «Bed Racing» երկրորդ առաջնությունը:
Վորոնեժում մահճակալներով մրցարշավներ են անցկացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ՝ մասնակիցները պետք է հաղթահարեին 250 մետր տարածությունը՝ չդիպչելով խոչընդոտներին եւ անցնելով մրցակիցներին: Մեկնարկի են դուրս եկել 19 թիմեր:
Մասնակիցները բավական կրեատիվ են գտնվել, մահճակալները հրել են «սանիտարները», «ոստիկանները», «քրեականները»:
Հանդիսատեսն ամենաբուռն դիմավորել է «Կարմիր գլխարկին եւ գորշ գայլին»: