Artsakhpress

Քաղաքական

Ռուբեն Սաֆրաստյանը ռուս-թուրքական հարաբերությունների ավելի սրում է կանխատեսում

Սիրիայի հարցի առնչությամբ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը, ՀՀ ԳԱ ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ, սպասելի էր, որովհետեւ աշխարհաքաղաքական առումով նրանք միշտ էլ եղել են հակառակորդներ են` թե՛ Մերձավոր Արեւելքում, թե՛ Հարավային Կովկասում:

Ռուբեն Սաֆրաստյանը ռուս-թուրքական հարաբերությունների ավելի սրում է կանխատեսում

Ռուբեն Սաֆրաստյանը ռուս-թուրքական հարաբերությունների ավելի սրում է կանխատեսում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 7ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը շեշտում է, որ ռուսական օդուժի հայտնվելը Սիրիայի երկնքում անիրականանալի դարձրեց Թուրքիայի առաջնորդի ամենաբաղձալի երազանքներից մեկը` Սիրիայի տարածքում պլացդարմ ստեղծելով պայքարել Ասադի դեմ: «Այս ամենը մեծացնում է լարվածության մակարդակը Սիրիայում: Թուրքիայի բաղձալի երազանքն է եղել օկուպացնելով Սիրիայի տարածքը` ստեղծել, այսպես կոչված, անվտանգության գոտի, որը Թուրքիայի համար պետք է ծառայի պլացդարմ, հետագայում Ասադի դեմ պայքարելու համար: Հիմա, երբ ռուսական օդուժը Սիրիայի երկնքում է, այս ծրագիրն անհավանական է դառնում, ինչն էլ կառաջացնի Թուրքիայի զայրույթը Ռուսաստանի նկատմամբ»,-ասաց թուրքագետը:

Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության առաջին նախանշաններն ի հայտ եկան դեռեւս մի քանի շաբաթ առաջ, երբ Մոսկվայում տեղի ունեցավ Էրդողանի եւ Պուտինի հանդիպումը: Թուրքագետը չի բացառում, որ հարաբերությունները լարվածության գերմակարդակով չեն ավարտվի եւ հավանականություն կա, որ Սիրիայում արեւմտյան-թուրքական օդուժի եւ ռուսական օդուժի միջեւ կարող է նաեւ բախում գրանցվել: «Ժամանակին նրանց հարաբերությունները որակել էի աշխարհառազմավարական, եւ երբ պայմանները փոխվում են, կարող են հարաբերությունները սրվել, ինչի ականատեսն ենք մենք այսօր: Սա տրամաբանական է, որովհետեւ Թուրքիան եւ ՌԴ-ն այլ դիրքորոշումներ ունեն Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ: Թուրքիան տարիներ շարունակ ամեն ինչ արել է Ասադի կառավարոթյունից ազատվելու համար եւ աջակցել գրեթե բոլոր հակաասադական ուժերին, հատկապես ԻԼԻՊ-ին: Եվ այժմ, երբ Ռուսաստանը ներգրավվել է սիրիական ճգնաժամում, սպասելի է, որ հարաբերությունները կշարունակեն սրվել»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա շեշտեց, որ ներկա դրությամբ Թուրքիան մի քանի ճակատով խնդիրներ ունի եւ արտաքին քաղաքականությունում ունեցած լուրջ պրոբլեմներին զուգահեռ ներքին կյանքում էլ իրավիճակը հարթ չէ: «Նախընտրական պայքարն էլ ավելի կսրի իրադրությունը Թուրքիայում: Թուրքական իշխանությունը հարվածներ է հասցնում Քրդական բանվորական կուսակցությանը, որն էլ իր հնարավորության սահմանում պատասխանում է: Քրդերի դեմ պետական քարոզչական մեքենան շատ կանխամտածված եւ լուրջ աշխատում է ու դրանով ուժեղացնում նախաընտրական հիստերիան: Այս աումով լարվածությունը անխուսափելի է եւ այս պայմաններում  ռուս-թուրքական հարաբերությունների սրումն էլ ավելի է վատթարացնում վիճակը: Այս ամենը Էրդողանի ղեկավարության արկածախնդրական քաղաքականության արյդունքն է: Նա երկու երազանք ունի` Թուրքիայում առանց սահմանափակումների երկրի նախագահ դառնալ, որը համեմատում են սուլթանի հետ, իսկ Մերձավոր Արեւելքում Թուրքիան դարձնել առաջատար պետություն: Երկուսն էլ անիրականանալի են, քանի որ իր երկրի սահմաններից դուրս Թուրքիան անհրաժեշտ ներուժ չունի առաջատար լինելու համար, իսկ երկրի ներսում Էրդողանի կուսակցությունը չունի անհրաժեշտ աջակցություն, առաջնորդի վարկանիշն անընդհատ ընկնում է, ինչը վկայում է, որ ներքին կյանքում նույնպես Էրդողանը կարող է տանուլ տալ»,- ասաց Սաֆրաստյանը` հավելելով, որ ներքին կյանքի խնդիրները ազդում են արտաքին կյանքի վրա:

Ինչ վերաբերում է, ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններին, որոնք ի տարբերություն երկու երկրների միջեւ առկա քաղաքական հարաբերությունների լարվածությանը, զարգացում են ապրում, Սաֆրաստյանը շեշտում է, որ դրանք դրական առաջընթաց են գրանցել դեռեւս ԽՍՀՄ փլուզումից հետո, սակայն ներկա դրությամբ ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններում ամենամեծ նախաձեռնությունը կանգ է առել: «Արձանագրում ենք, որ «Թուրքական հոսք» ծրագիր, որը նախատեսում էր ռուսական գազի փոխանցումը Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա, չի իրականանում առաջին հերթին թուրքական իշխանության ոչ բարյացակամ վերաբերմունքի պատճառով: Դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան Արեւմուտքի ճշման ներքո չի կարողանում այդ ծրագիրն իրականացնել: Ռուսներին խոսք տվեց, բայց խոսքի տերը չկանգնեց»,- ասաց Սաֆրաստյանը` հավելելով, որ դա էլ ավելի կարող է սրել երկու երկրների միջեւ լարվածությունը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search