Artsakhpress

Տնտեսական

Ամփոփվել է «Արցախէներգո» ՓԲԸ 2013թ. գործունեությունը

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ներկա է գտնվել «Արցախէներգո» ՓԲԸ ընդհանուր ժողովին, որը տեղի է ունեցել հունիսի 26-ին` Աժ պատգամավորների, արտադրական ենթակառուցվածքների նախարարի, ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ:

Ամփոփվել է «Արցախէներգո» ՓԲԸ 2013թ. գործունեությունը

Ամփոփվել է «Արցախէներգո» ՓԲԸ 2013թ. գործունեությունը

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ներկա է գտնվել «Արցախէներգո» ՓԲԸ ընդհանուր ժողովին, որը տեղի է ունեցել հունիսի 26-ին` Աժ պատգամավորների, արտադրական ենթակառուցվածքների նախարարի, ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ներկայացվել են ընկերության 2013թ. տարեկան հաշվետվությունները` կատարված աշխատանքների և ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ: «Արցախէներգո»-ի գործադիր տնօրեն Տիգրան Ծատուրյանն իր զեկույցում նշել է այն հիմնական աշխատանքները, որոնք նախատեսված էին անցած տարվա ծրագրով: Մասնավորապես, վերանորոգվել և վերակառուցվել են մոտ 20,5 կմ երկարությամբ 0,4 կՎ օդային գծեր, 15,5 կմ` 10 կՎ օդային գծեր, մոտ 1100 մետր մալուխային գծեր և թվով 20 հատ 10/0,4 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայաններ: Ստեփանակերտ քաղաքում «Հայկավան» 110/35/10 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանի շահագործման արդյունքում զգալիորեն բարձրացել է մայրաքաղաքի էլեկտրամատակարարման անվտանգությունը և հուսալիությունը:

Գործադիր տնօրենի խոսքով` 2013թ. էլեկտրական էներգիայի մուտքը համակարգ կազմել է 269,1 մլն կվտ ժամ, որն ի համեմատ 2012 թվականի` ավելացել է 5,4 մլն կվտ ժամով` աճը կազմել է 2%: Տ. Ծատուրյանն ընդգծել է, որ թեև տարեցտարի աճում են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները հանրապետությունում, փաստացի կորուստները, ընդհակառակն` յուրաքանչյուր հաջորդ տարի ավելի նվազ են նախորդ տարվա ցուցանիշների համեմատ: Այսպես, եթե 2010թ. փաստացի կորուստները կազմել են 17%, ապա 2013 թվականին սպառումն ավելացել է 36,2 մլն կվտ ժամով (ավելի քան 15,5 տոկոս), փաստացի կորուստները կազմել են 15,2 տոկոս: 

Ողջունելով կորուստների նվազման միտումը, ԼՂՀ վարչապետը նշել է, որ դա համակարգի աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունք է, և հորդորել է աշխատանքները շարունակել նույն ոճով: Ա. Հարությունյանը կարևորել է ռազմավարական նշանակության ոլորտի զարգացման ուղղությամբ կատարվող ցանկացած աշխատանք: Համակարգի անխափան գործունեությունն ապահովելու համար, սակայն, 25 մլրդ-ից ավելի ներդրումներ են պետք: Պետական միջոցները բավարար չեն այդ բարեփոխումները միանգամից իրականացնելու համար:

Գործադիր իշխանության ղեկավարի խոսքով` դա հնարավոր կլինի ոլորտում ճիշտ քաղաքականություն իրականացնելու արդյունքում` ավելացնելով էլեկտրաէներգիայի սեփական արտադրության ծավալները: Կառուցվող մեծ հզորության էլեկտրակայանների շահագործմամբ կբավարարվի հանքարդյունաբերության մեջ էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը, ինչն էլ կտա հավաքագրվող գումարների մի մասը համակարգի զարգացման ուղղությամբ ներդնելու հնարավորություն: 
Ա. Հարությունյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին, հնարավորության սահմաններում անհրաժեշտ սարքավորումներով և տեխնիկայով համալրել պարկը` խափանումների դեպքում արագ արձագանքելու համար: 
Վարչապետը առաջարկել է վերանայել ընկերության աշխատակիցների աշխատավարձը` հնարավորության դեպքում հուլիսի մեկից այն 15-20 տոկոսով բարձրացնելու համար:

Հանդիպմանն ամփոփվել են նաև «Արցախէներգո» ընկերության շրջանային մասնաճյուղերի 2013թ. կատարած աշխատանքները: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search