«Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղում նոր տնօրեն է նշանակվել:
«Արցախէներգո» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղը նոր տնօրեն ունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նորանշանակ տնօրեն Լևոն Գաբրիելյանը, անդրադառնալով առաջիկա ծրագրերին, նշել է, որ առաջին հերթին ուշադրություն է դարձվելու անխափան էլեկտրամատակարարման աշխատանքների պատշաճ կատարմանն ու վերահսկմանը և բաժանորդների հետ հարաբերությունների օպերատիվ միջոցների ապահովմանը:
«Պետք է ունենանք փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերություններ, ներքին աշխատանքներում նաև մեծ ուշադրություն կդարձվի մասնաճյուղի անձնակազմի պատրաստվածության կտրուկ բարձրացման գործընթացին: Օգտվելով առիթից՝ կոչ կանեի մեր բաժանորդներին պահպանել էլեկտրաէներգիայի օգտագործման անվտանգության պայմանները և որևէ վթարի դեպքում կապ հաստատել ընկերության հետ»,- ասել է Լ. Գաբրիելյանը: