Artsakhpress

Սփյուռք

Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը նրա ֆենոմենը փորձել է բացահայտել ռուսական կայքը

Ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը տոնում է ծննդյան տարեդարձը:

Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը նրա ֆենոմենը փորձել է բացահայտել ռուսական կայքը

Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը նրա ֆենոմենը փորձել է բացահայտել ռուսական կայքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 21-ին իրապատում շոուի աստղը դարձավ 35 տարեկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Քիմ Քարդաշյանի ծննդյան օրվա առթիվ նրա ֆենոմենը փորձել է բացահայտել ռուսական lady.mail.ru կայքը:

lady.mail.ru-ն հոդվածի սկզբում փորձում է հարցեր բարձրացնել, թե ով է Քիմ Քարդաշյանը և ինչ է նա արել, որ ամբողջ աշխարհը խոսում է նրա մասին: Այնուհետև կայքը նշում է, որ Քիմը ոչ աղմկոտ կինոդերեր և ոչ պլատինե ալբոմներ ունի, սակայն հեղինակավոր հրատարակությունների շապիկներին է հայտնվում ավելի հաճախ, քան Անջելինա Ջոլին: lady.mail.ru-ն հոդվածով փորձում է բացահայտել, թե ինչ է պետք անել հասնելու այն ամենին, ինչ ունի Քիմը:

Կայքը նշում է, որ կարևոր է ծնվել ճիշտ ընտանիքում, և հավելում, որ Քարդաշյանը մշտապես շրջապատված է եղել շքեղությամբ ու հարստությամբ: Այն, որ Քիմը երբեք չի իմացել, թե ինչ է աղքատությունը, որոշ չափով կանխորոշել է նրա ճագատագիրը:

lady.mail.ru-ն Քիմի հաջողության գաղտնիքներից մեկը համարում է այն, որ նա պատրաստ է եղել իր կյանքը վերածել շոուի և միշտ սիրել է իրապատում շոուները: Բացի այդ, կայքը նշում է այն փաստը, որ Քիմն ամուսնացել է PR-ի համար, հետո էլ իր հղիությունն է վերածել շոուի:

Կայքը զարմանք է արտահայտում, թե ինչպես է Քիմ Քարդաշյանի սելֆիների գիրքը մեծ պահանջարկ վայելել: Այն նաև շեշտում է, որ աստղը նույնիսկ իր սեփական ձախողումների վրա գումար է վաստակում, ինչպես նաև հաճախ տարօրինակ հայտարարություններով հանդես գալիս:

Հոդվածագիրը Քիմին համարում է մեծ գործարար, քանի որ նա օդից գումար է վաստակում, ստեղծում օծանելիք, բջջային խաղեր, հրապարակում DVD-ներ սեփական մարզումներով, գովազդում արտադրանք: Վերջերս Քիմը բացել է սեփական կայքը, որում կիսվում է հաջողության գաղտնիքներով. ի դեպ, կայքի պարունակությունը դիտելու համար անհրաժեշտ է վճարել: Վերջում կայքն անդրադառնում է նաև ամերիկահայ աստղի մարմնի բարեմասնություններին:

Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն այս տարի ապրիլի 8-ին ժամանեց Երևան: Նրանց հետ Հայաստան է եկել նաև Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը: Քիմ և Քլոե Քարդաշյաններն շրջել են մայրաքաղաքով, այցելել «Մայր Հայաստան» հուշարձան և «Կասկադ» համալիր` ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Հայաստանում Քարդաշյանները ծանոթացել են իրենց պատմական հայրենիքի պատմամշակութային վայրերին: Քարդաշյանների այցը մեծ ուշադրության էր արժանացել նաև համաշխարհային մամուլում. տարբեր պարբերականներ և թերթեր այցի շնորհիվ անդրադառնում էին նաև Հայոց ցեղասպանությանը


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search